00:00:00

Վերին Լարսի անցակետը փակ է. ռուսական կողմում կանգնած է շուրջ 550 մեքենա

23:44, 17 նոյեմբեր 2018

Հնարավոր ձնահոսքի վտանգից ելնելով՝ շարունակում է փակ մնալ Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը, բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։ Փակ է նաեւ Վերին Լարսի անցակետը։ Ռուսական կողմում առկա տրանսպորտային միջոցների խցանման մեջ կանգնած է տարբեր երկրների շուրջ 550 մեքենա, որից 400-ը՝ բեռնատար։ Վրաստանի միջավայրի պաշտպանության եւ գյուղատնտեսության նախարարության միջավայրի ազգային գործակալության փորձագետների խումբը այսօր գտնվում էր Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում եւ տեղում իրականացրել է ձնահոսքի մշտադիտարկում, որի արդյունքներով պարզ է դարձել, որ ձնահոսքի հնարավորությունը մեծ է, եւ ճանապարհը մինչեւ վաղը միանշանակ փակ է մնալու։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր