00:00:00

Երեւանում 30-ամյա ամուսինը դաժան ծեծի է ենթարկել 20-ամյա կնոջը. վերջինս հիվանդանոցում մահացել է

16:31, 13 նոյեմբեր 2018 Իրավական

Երեւանում նոյեմբերի 11-ին ամուսինը դաժան ծեծի է ենթարկել 20-ամյա կնոջը: Մեզ հաջողվեց ճշտել, որ դեպքը տեղի է ունեցել Շենգավիթ վարչական շրջանում՝ «տեցի կրուգ» կոչվող տարածքում: Տեղեկացանք, որ ստացած վնասվածքներից 20-ամյա կինը նոյեմբերի 12-ի գիշերը մահացել է: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից ի պատասխան մեր հարցին ասացին, որ նոյեմբերի 11-ին՝ ժամը 09:05-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ Արին բերդի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել 1998 թվականին ծնված Քրիստինե Ի.-ին: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տանը վիճաբանության ժամանակ 1988 թվականին ծնված Իլլարիոն Ն.-ն ձեռքերով հարվածել է կնոջը՝ պատճառելով վնասվածքներ: Նոյեմբերի 12-ին՝ ժամը 22:0-ին, Քրիստինե Ի.-ն գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր