00:00:00

Ոստիկանները Լոռիում բացահայտել են 7.35 մլն դրամի յուրացման եւ 140.000 դրամի կաշառքի դեպք

02:43, 13 նոյեմբեր 2018 Իրավական

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով Լոռու մարզային վարչության Տարոնի բաժնի գործընկերների հետ, կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են բացահայտել։ Ազգային անվատնգության ծառայությունից ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ «Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարան» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում ապօրինություններ էին կատարվել։ Ոստիկանությունում նախապատրաստված նյութերի ընթացքում ձեռք են բերվել առերեւույթ փաստական տվյալներ, որ թանգարանի տնօրեն Նաիրա Առաքելյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2016-ից 2018 թվականներին կազմակերպությունում աշխատանքի է ընդունել ութ անձի, որոնք փաստացի աշխատանքի չեն հաճախել, բայց նրանց անվամբ անհիմն դուրս է գրվել ընդհանուր 7.352.400 դրամ, որը տնօրենը ստացել է իր մոտ գտնվող աշխատավարձի քարտերով եւ օգտագործել անձնական կարիքների համար՝ հափշտակելով առանձնապես խոշոր չափի գումար։ Նյութերի նախապատրաստման ընթացքում նաեւ ձեռք են բերել առերեւույթ փաստական տվյալնել կազմակերպությունում կատարված այլ ապօրինության վերաբերյալ։ Մասնավորապես, տնօրենը երկու անձի թանգարանում աշխատանքի ընդունելու, նրանց աշխատանքի չհաճախելու հանգամանքը անտեսելու եւ աշխատանքային ստաժ հաշվարկելու համար եւ՛ անձամբ, եւ՛ միջնորդի միջոցով պահանջել եւ ստացել է 140.000 դրամ կաշառք։ Հարուցվել է քրեական գործ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր