00:00:00

Վիգեն Սարգսյանի ուշագրավ առաջարկը Փաշինյանին

00:33, 12 նոյեմբեր 2018

Մենք հայտ ենք ներկայացնում այս ընտրություններին լինելու հիմնական ընդդիմադիր ուժ: ՀՀԿ խորհրդի նիստից հետո հայտարարեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Վիգեն Սարգսյանը։ «Կարծում ենք, որ ունենք դրա հնարավորությունը, մեր ռեսուրսը, մեր գիտելիքն ու փորձը դա թույլ է տալիս, գումարած դրան՝ մենք ունենք սկզբունքային հակասություններ գործող իշխանության հետ, որոնք թույլ են տալու ընդդիմադիր ուժի կարգավիճակը լիարժեք օգտագործել ավելի արդյունավետ կառավարում ունենալու համար», - հայտարարեց Վիգեն Սարգսյանը։ Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է ուժեղ ընդդիմություն, ոչ թե գրպանային։ Ըստ Սարգսյանի, եթե Նիկոլ Փաշինյանը իրապես ցանկանում է ստեղծել նոր Հայաստան, ապա մնալով քվեախցիկում միայնակ, նա կընտրի ՀՀԿ-ին։ Հարցին, թե կուսակցության նախագահի փոփոխության հարց չի քննարկվելու, չկա՞ դրա անհրաժեշտությունը, Վիգեն Սարգսյանը նշեց, թե նման հարցը կոռեկտ չէ։ Նշենք, որ ՀՀԿ ցուցակն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին կգլխավորի Վիգեն Սարգսյանը։ Սերժ Սարգսյանը չի մասնակցի քարոզարշավին,  ընտրություններին։ Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ևս չի լինելու ցուցակում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր