00:00:00

Պոգբայի և Մոուրինիոյի հարաբերությունները բարելավվել են

02:02, 12 նոյեմբեր 2018 Սպորտ

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ իր հաճախորդն այլևս կոնֆլիկտ չունի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի հետ: «Պոգբայի և Մոուրինիոյի հարաբերությունները բարելավվել են: Հիմա նա ավելի հանգիստ է դարձել, քանի որ իրեն շատ կարևոր է զգում «Մանչեսթեր Յունայթեդում»: Նույնիսկ եթե Թուրինը նրա սրտում է մնացել»,- Ռայոլայի խոսքերն է մեջբերում Calciomercato-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոուրինիոն դժգոհ էր Պոգբայի խաղից: Մարզիչը կարծում էր, որ կիսապաշտպանն ավելի ջանադրաբար խաղում է Ֆրանսիայի հավաքականի հանդիպումներում, այլ ոչ թե «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 15 հանդիպման, դարձել է 5 գոլի հեղինակ, ինչպես նաև կատարել է 4 արդյունավետ փոխանցում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր