00:00:00

ՀՀԿ-ն մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին․ Վիգեն Սարգսյան

00:02, 12 նոյեմբեր 2018

ՀՀԿ-ն կմասնակցի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին, քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, ամփոփելով ՀՀԿ խորհրդի նիստը։ Նա ասաց, որ կուսակցության քաղաքական թեւը ներկայացված կլինի ցուցակում։ Ըստ նրա, եթե իրենք իշխանություն չեն, դա դեռ չի նշանակում, որ անելիք չունեն քաղաքականությունում։  Ըստ Սարգսյանի իրենք ունեն բավարար փորձ պատրաստվելու առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Նշենք, որ նիստում ՀՀԿ առաջին փոխնախագահ է ընտրվել Վիգեն Սարգսյանը։ Վերջինս էլ գլխավորելու է ՀՀԿ համամասնական ցուցակը։ Նա ասաց, որ բոլոր նրանք, ովքեր ընդգրկված են համամասնական ցուցակում, կառաջադրվեն նաեւ ռեյտինգային ընտրակարգով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր