00:00:00

ՀՀԿ-ի երկու կարեւոր հարցերը

23:16, 11 նոյեմբեր 2018

ՀՀԿ խորհրդի նիստում երկու կարեւոր հարց է քննարկվում, մեկը ԱԺ ընտրություններին մասնակցության հարցը, մյուսը ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարց։ Այս մասին  ՀՀԿ կենտրոնական գրասենյակում լրագրողների հետ զրույցում նշեց Էդուարդ Շարմազանովը։ Ըստ նրա ՝  ՀՀԿ խորհրդի նիստից անմիջապես հետո ճեպազրույց կտա կուսակցության ներկայացուցիչ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։ Շարմազանովը նաեւ ընդգծեց, որ այսօր ՀՀԿ համամասնական ցուցակը չի հրապարակվի, դա կարվի առաջիկա մի քանի օրերին։ Վերջնաժամկետը նոյեմբերի 14-ն է։ Նշենք, ՀՀԿ խորհրդի նիստը վարում է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի օրակարգում առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունների հետ կապված հարցերն են, այդ թվում ընտրություններին մասնակցել-չմասնակցելու, իսկ մասնակցելու դեպքում նաեւ համամասնական ցուցակի հարցը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր