00:00:00

Զինծառայող Ալբերտ Դալլաքյանը Գերմանիայում սպասում է երկրորդ վիրահատությանը

14:58, 10 մարտ 2018

2016թ. հունիսի 24-ին դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանը Գերմանիայում ենթարկվել է մեկ վիրահատության և բժշկական անձնակազմը պատրաստվում է երկրորդ վիրահատությանը: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացնում է Թագուհի Օհանյանը, ով Գերմանիայում ուղեկցում է Ալբերտ Դալլաքյանին: «Առաջին վիրահատությունը տեղի է ունեցել մարտի 7-ին, որը տևել է 6 ժամ 40 րոպե: Ալբերտ Դալլաքյանն իրեն շատ լավ է զգում: Ալբերտին սպասվում է երկրորդ վիրահատությունը, որը կտևի 4-6 ժամ»,- տեսագրությամբ հայտնել է Թագուհի Օհանյանը: Զինծառայողը ևս հայտնում է, որ իրեն լավ է զգում: Ալբերտ Դալլաքյանին Գերմանիայում վիրահատելու համար անհրաժեշտ 45000 ԱՄՆ դոլարը հավաքվել էր առցանց հանգանակության միջոցով: Զինծառայողին գումարով աջակցելու կոչ էր արել նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ նշելով, որ գումարի 10%-ը կփոխանցեն ինքն ու իր ընկերները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր