00:00:00

ՀՀԿ-ն ու ՔՊ-ն կարող են դաշինք կնքել․ Արամ Սարգսյան

20:06, 10 նոյեմբեր 2018

Հայաստանի Հանրապետական ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները կարող են դաշինք կնքել, որովհետև այսօրվա դրությամբ գաղափարական առումով նույն հարթության վրա են: Այս մասին այսօր «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության միջև հուշագիր ստորագրելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց  «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Ըստ նրան՝   բարեկամական ու ընկերական հարաբերությունները չեն կաշկանդի իրեն, որպեսզի  իրական ընդդիմություն լինի Նիկոլ Փաշինյանին․«Գրպանային ընդդիմության մասին ասեմ, ինչի մասին խոսում են: Ես մշտապես ասել եմ այն, ինչ մտածում եմ, դրա մասին գիտեն ինձ ճանաչող մարդիկ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը: Ես կոռեկտ մարդ եմ, աշխատելու եմ չվիրավորել որևէ մեկին, ես շատ շնորհակալ եմ «Ելք» դաշինքի իմ գործընկերներից:  Նիկոլ Փաշինյանն էլ իր հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն հայտնեց ինձ հետ ճանապարհ անցնելու համար: Իրար տուն գնալ-գալ էլ կա, բայց դա  չի խանգարելու, որ կարողանամ ես իմ առանձնահատուկ տեսակետն ասել, որը տարբերվում է»,- ասաց  նա։ Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի ընդդիմադիր լինելուն, Արամ Սարսգյանն ասաց, որ Հանրապետականն ինքն է ասում, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո ԵԱՏՄ-ի կողմնակից է, և որ միջազգային հարթակներում քվեարկում են այնպես, ինչպես Էդվարդ Նալբանդյանը: «Ես էլ եմ այդպես ասում: Հանրապետականն ու «Քաղաքացիական պայմանագիրը» կարող են դաշինք կնքել, որովհետև այսօրվա դրությամբ գաղափարական առումով նույն հարթության վրա են և ես այլընտրանքն եմ իրենց, ոչ թե հակառակորդն եմ որովհետև ասում եմ, որ այդ ուղին ճիշտ չէ:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր