00:00:00

Փոխվեց Բալասանյանի ճակատի հերթական գիրը

19:41, 10 նոյեմբեր 2018

«Ես չեմ մասնակցելու ընտրություններին։ Չեմ առաջադրվելու»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ Նա նաեւ հայտնեց՝ որդիները եւս չեն մասնակցելու․«Արդեն գիտեմ՝ ինչ հարցեր եք տալու, իմ որդիներն էլ չեն մասնակցելու։ Ես ընտրելու եմ իմ լավ ընկերոջը»։ Հարցին՝ ո՞ւմ, Բալասանյանը պատասխանեց՝ Ֆելիքս Ցոլակյանին։ Հիշեցնենք, որ արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը մասնակցելու է ԱԺ առաջիկա ընտրություններին, լինելու է ՔՊ-ի ցուցակում։ Ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Շիրակի Մարզում։ Սամվել Բալասանյանը հայաստանյան քաղաքական դաշտի «քամելիոններից» է։ Նա ցանկացած իրավիճակում արագորեն փոխում է իր քաղաքական ու կուսակցական հայացքները։ Հիշեցնենք, որ դեռ տարիներ առաջ Սամվել Բալասանյանը ՕԵԿ-ական էր: Նա հպարտորեն հայտարարում էր, թե իր ճակատին ՕԵԿ է դաջված: Հետո, այն ջնջվեց եւ Բալասանյանի ճակատին ԲՀԿ «դաջվեց»: Բայց դա էլ երկար չպահպանվեց: 2015 թվականին Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալուց հետո, ԲՀԿ-ն առաջինը լքողներից դարձավ նույնը ինքը՝ Սամվել Բալասանյանը: Հետո նա իր «սփոփանքը» գտավ ՀՀԿ-ի գրկում։ 2016 թվականի քաղաքապետի ընտրություններում Բալասանյանը առաջադրվեց  ՀՀԿ-ի դաշինքով։ Վերջինս էլ դաշինքով հանդես էր եկել Խոսրով Հարությունյանի գլխավորած «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության հետ: Երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից  հետո Սամվել Բալասանյանը քաջ գիտակցելով, որ մերժման գործընթացը հնարավոր է իրեն եւս հասնի,  ինքն իրեն անվստահություն հայտնելու շոու էր կազմակերպել։ Այդ կերպ Բալասանյան Սամվելը հնարավորություն ունեցավ մեկ տարով եւս երկարաձգել իր պաշտոնավարումը։ Հիմա էլ հայտարարում է, որ ձայնը տալու է «Իմ քայլը» դաշինքի թեկնածուին։ Չի բացառվում, որ ժամանակին ՕԵԿ-ի, հետո ԲՀԿ-ի, ավելի ուշ ՀՀԿ-ի գովքն անող Բալասանյանին  նախընտրական շրջանում տեսնենք Նիկոլ Փաշինյանի գովաբանելով։  Սկզբունքայնությունը Բալասանյանի դեպքում պարզապես բառ է։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր