00:00:00

Գորիսի քաղաքապետի սիրտը ՀՀԿ-ից դուրս գալ է ուզում (տեսանյութ)

19:20, 10 նոյեմբեր 2018

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հերքում է տեղեկություններն այն մասին, որ իր եւ Գորիսի ավագանու անդամի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ նա հարվածել է ավագանու անդամին։ Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ քաղաքապետը, հաստատելով, սակայն որ կանչվել է հարցաքննության։ Հարցին, թե ինչ կարգավիճակ ունե՞ք, Առուշանյանը պատասխանեց, թե իրեն նման հարց չպետք է ուղղել։  Առուշանյանն ասաց, թե տեղյակ  չէ, թե ով է իր դեմ ցուցմունք տվել։ Թեմայի վերաբերյալ այլ ճշգրտումներ անելու համար, Առուշանյանը խորհուրդ տվեց դիմել ոստիկանությանը։ Լրագրողներից մեկը քաղաքապետից հետաքրքրվեց, թե հեռացրել է արդյո՞ք իր մարմնի վրայից դաջվածքները։ Առուշանյանը հարցը որակեց որպես նեղ անձնական եւ չպատասխանեց։ Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն Առուշանյանը ժամանակին ցանկություն է հայտնել դառնալ «օրենքով գող»,- սակայն այդ ճանապարհին թույլ է տվել սխալներ եւ նրան արտաքսել են Երեւանից։ Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին նրա հնարավոր մասնակցությանը, ապա Գորիսի քաղաքապետն ասաց, թե իր թեկնածությունը չի առաջադրելու։ Հարցին, թե հնարավոր է դուրս գաք ՀՀԿ-ից, նա չբացառեց։ «Ուղղակի այդպես եմ ուզում»,- ասաց նա։ Նշենք, որ Առուշ Առուշանյանը Գորիսի քաղաքապետ է դարձել վայելելով ՀՀԿ-ի հովանավորչությունը։ Փաստացի թավշյա հեղափոխությունից հետո երիտասարդ քաղաքապետը շատերի նման լքում է խորտակվող նավը, եւ զբաղված է քաղաքական նոր «կռիշ» փնտրելով։ Առուշ Առուշանյանը այսքան երիտասարդ է, բայց արդեն հասցնում է դառնալ քաղաքական «Նատաշա»։ Առուշ Առուշանյանը հանրությանն անհայտ մարդ էր, է և մնալու է այդպիսին եթե չլինեին գործարար հայրն ու ՀՀԿ-ն: Նրա նմանները  տեսակետ ու կարծիք չունեն, բայց պետք են լինում այն իշխանություններին, որոնց պետք է լինում հավատարիմ ու հնազանդ մարդիկ, ովքեր ցանկացած իրավիճակում կկարողանան դրսեւորվել։ Առուշանյանը  շատ արագ կդառնա իշխանական թևի այն «քառակուսի» դեմքերից, որոնք կգովերգեն Փաշինյանին ճիշտ այնպես, ինչպես որ անում էին Սերժ Սարգսյանի ժամանակ: https://www.youtube.com/watch?v=fWEJtIVGmYY&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր