00:00:00

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Եղիցի լույս» մրցանակին արժանացած Արմեն Մեդվեդևին

19:03, 10 նոյեմբեր 2018

Նոյեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Եղիցի լույս» մրցանակին արժանացած կինոգետ, արվեստաբան, ՀԽՍՀ արտիստ Արմեն Մեդվեդևին` գլխավորությամբ ՀՀ ժողովրդական արտիստ, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանի, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով հյուրերին, իր գնահատանքն է բերել պարոն Խաչատրյանին հանդիպման նախաձեռնության առիթով: Նորին Սրբությունը կարևորել է արվեստի գործիչների նախանձախնդիր աշխատանքը, որով նպաստում են ներկա և գալիք սերունդների կրթությանն ու դաստիարակությանը` քարոզելով սեր և համամարդկային արժեքներ: Իր հերթին Արմեն Մեդվեդևն ուրախությամբ նշել է, որ Վեհափառ Հայրապետի հետ հանդիպումը հնարավորություն է բարձր պարգևի արժանացնելու համար երախտիքի ու խոնարհման խոսքեր հնչեցնելու, ինչի հնարավորությունը չի ունեցել «Եղիցի լույս» մրցանակը ստանալիս: Հանդիպմանը պարոն Մեդվեդևը խոսել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ստացած իր անմոռանալի տպավորությունների մասին` նշելով, որ իր համար Մայր Աթոռը հայ ազգի միասնության խորհրդանիշն է: Հանդիպմանը ներկա է եղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, մուլտիպլիկատոր, նկարիչ, ռեժիսոր Գարի Բարդին, կինոռեժիսոր, սցենարիստ Մհեր Մկրտչյանը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր