Թերապեւտը ՀՀ պաշտպանության նախարարի 08.04.2013թ. թիվ 410 հրամանով հաստատված «Զինապարտների և զինծառայողների առողջական վիճակի փորձաքննության կարգի» համաձայն’ քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու ժամանակ անհատական գնահատման կարգով իրավասու է եղել որոշել նրանց առողջական վիճակը և զինվորական ծառայությանը պիտանելիության մասին տալ եզրակացություն, որի հիմքով զինկոմիսարիատի զորակոչային հանձնաժողովը կայացրել է որոշումներ։
Առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը, էպիկրիզը ներկայացված է եղել Մասիսի զինկոմիսարիատ, կցվել բժշկական հանձնաժողովին ներկայացված Վիգեն Գրիզորյանի անձնական գործում, սակայն թերապեւտը հարկ չի համարել դրանք պատշաճ զննել, Վիգեն Գրիզորյանին լրացուցիչ բժշկական հետազոտման ուղարկել ու բավարարվելով միայն զորակոչի նախապատրաստական փուլում կատարված զննության տվյալներով, տղային պիտանի է ճանաչել զինվորական ծառայությանը։ Թեեւ հաշվի պաշտպանության նախարարի 08.04.2013թ. թիվ 410 հրամանի 2-րդ հավելվածի 31- րդ հոդվածի և նույն հրամանի 31Բ հոդվածի առաջին սյունակի պահանջների համաձայն Վիգեն Գրիգորյանը՝ 2016թ. ձմեռային զորակոչին պետք է ճանաչվեր ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայությանը խաղաղ ժամանակ։