00:00:00

«Մենք»․ նոր դաշինք՝ ընտրություններին ընդառաջ (տեսանյութ)

17:48, 10 նոյեմբեր 2018

«Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները հուշագիր են ստորագրում, որի համաձայն՝ Ազգայի Ժողովի արտահերթ ընտրություններին կմասնակցեն դաշինքով։ Երկու կուսակցությունները  արտահերթ ընտրություններին մասնակցելու են հանատեղ՝ «Մենք» դաշինքով։ Արամ Սարգսյանը հաբդես եկավ շնորհավորական ուղերձով և հույս հայտնեց, որ նոր դաշինքն իր գործունեությունը կծավալի երկար ու բուռն։ «Մենք» դաշինքը համարում է, որ արտաքին քաղաքական կյանքում պետք է տեղի ունենան փոփոխություններ, քանի որ այս ոլորտում կան թերացումներ, և երկու կուսակցություններն էլ ունեն արևմտյան կողմնորոշում, չնայած որ դեմ չեն Ռուսաստանին միևնույն է բալանսավորման անհրաժեշտություն կա։ Սարգսյանի համոզմամբ իրենք իրավունք ունեն հանդես գալու այդ դաշտում և այ դաշտի ներկայացուցիչներից քվե ակնկալելու։ «Այո, հեղափոխությունն արեց Նիկոլ Փաշինյանը, սակայն ինքն էլ պնդում է, որ դա արեց ժողովուրդը, բայց բնականաբար քաղաքական դաշտում չեն լինելու միայն Փաշինյանի կողմնակիցները կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը»,- նշեց Սարգսյանը։ Ինչու՞ մենք, Սարգսյանի խոսքով, քանի որ այն ներառական է, բացի այդ  «Մենքը» ամենաշատ օգտագործվող բառերից է, և ամեն անգամ այն արտասանելիս ևս իրենց քվեներ կգան, և այն մարտահրավերները որ ունի ՀՀ-ն, որևէ իշխանություն միայնակ չի կարող լուծել, դրանց լուծմանը հասնելու համար անհրաժեշտ «Մենքը»՝ միասնականությունը։ https://www.facebook.com/irakanum.am/videos/1955140144582428/?__xts__[0]=68.ARAaoRO14_A-ezMZsc87NFV5ino400EN-7gjqwTxFJTJio4Tdxx63jLXXYHhnoZey3UFj0Wfw5qDXyNbzHEJ1m6_idVHRVpMsCy0wIf86JHWW2rThHmhi9k3oCF8Qx6efvBjmLSznYDwEI06aoQ41o6k1z_1kNBLpbHymeUVMUF8tshhYtelcoy8QZLF2H7D3ML_Emv3QF8rBqL3caWsU3QpiJ8BI2DM-OGHxDYDOkUJVSvwCmcpQZ-faQLr2HQsfis_JtdB57QeS8HY2LJkxDsovrDn0sdXLDHPGnZGV0hbEIP_MpyOLmnHzmOQTcvOIbbLu2hAHsIYnshw6W0&__tn__=-R

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր