00:00:00

Արարատի մարզպետը՝ ՀՀԿ-ականի գյուղապետ որդուն հովանավորելու եւ մասիսցիների ստորագրահավաքի մասին

17:30, 10 նոյեմբեր 2018

Արարատի մարզի Մասիս գյուղի բնակիչները իրականացրել են ստորագրահավաք, որով պահանջում են գյուղապետ Ենոք Գալստյանի հրաժարականը։ 432 բնակիչ ստորագրել է հրաժարականի  պահանջի տակ, որը ներկայացվել է ինչպես Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին, այնպես էլ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին։ Մասիսի գործող գյուղապետ Ենոք Գալստյանի՝ գյուղի պատմամշակութային տարածքը ֆերմերին տրամադրելու, համայնքապետի արտասահմանյան շրջագայությունների եւ գյուղի խնդիրներով չզբաղվելու մասին մենք գրել էինք մեր նախորդ հրապարակումներում։ Ի՞նչ ընթացք է ստացել մասիսցիների ստորագրահավաքը, եւ արդյո՞ք Գալստյան Ենոքը վայելում է մարզպետ Գարիկ Սարգսյանի հովանավորչությունը, ինչպես հայտարարում է մասնավոր զրույցներում։ Այս եւ այլ հարցերի շուրջ Irakanum.am-ը զրուցել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ։ Պարոն Սարգսյան, ինչ գործընթաց ե՞ք ձեռնարկել ստորագրահավաքի արդյունքները ստանալուց հետո։ Ինձ ներկայացվել է  համայնքի բնակիչների կողմից դիմում եւ ստորագրություններ։ Այժմ մենք Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության  հետ միասին նայում, տեսնում ենք, թե եթե ստորագրություններ են գալիս, ետ կանչման ինչ ինստիտուտ կա, սակայն պարզվում է, որ ետ կանչման գործընթաց այս պահին որպես այդպիսին օրենքով սահմանված չէ։ Սակայն, ինչպես հասակացա նախարարությունում մշակվում է ընթացակարգ, թե հաջորդիվ ինչ քայլեր են լինելու։ Գյուղապետի անօրինականությունների մասին գյուղաբնակները բազմիցս բարձրաձայնում են։ Ենոք Գալստյանը անգամ պատմամշակութային տարածքն է  անհասկանալի ճանապարհով հանձնել ֆերմերի։ Համայնքապետը շրջագայությունների է գնում։ Սա նշանակում է, որ Գալստյանը մեղմ ասած իր տեղում չէ։ Տեղյակ ե՞ք։ Ես ինքս ուսումնասիրել եմ, գյուղապետին էլ հրավիրել եմ ինձ մոտ։ Գյուղապետն այս տարի ունեցել է իրեն հասանելիք արձակուրդը, որից օգտվել է, այնուհետեւ իր հաշվին է արձակուրդ վերցրել եւ մեկնել արտերկիր։ Գիտեք, որ  տարվա մեջ մեկ ամիս կարող է իր հաշվին արձակուրդ վերցնել։ Իսկ պատմաշակութային  տարածքի հետ կապված, ապա ասեմ, որ մարզպետարանի աշխատակիցների եմ ուղարկել, նրանք ուսումնասիրել են, եւ այդ տարածքն ամբողջովին ցանկապատվելու է, պահպանվելու է, եւ ոչ մի ֆերմեր չի կարող այնտեղ մուտք գործել, իսկ հարեւանությամբ եղած մասնավորի տարածքը դարձյալ իր ցանկապատով հարում է այդ պատմաշակութային կոթողին։ Գյուղապետը մասնավոր զրույցներում հայտարարում է, որ վայելում է Ձեր հովանավորչությունը, եւ  շարունակելու է  պաշտոնավարել։ Իմ հովանավորչությունը վայելում է ցանկացած լեգիտիմ ընտրված համայնքի ղեկավար։ Հովանավորչություն ասելն էլ սխալ կլինի։ Հովանավորչություն այստեղ չկա, եթե կա ընտրված համայնքի ղեկավար, ով ընտրվել է արդար ընտրությունների արդյունքում, ես միանշանակ այդ համայնքի ղեկավարին սատար եմ կանգնելու, եթե նրանք իրոք ընտրված են համայնքի բնակիչների կողմից։ Այսինքն այս դեպքում ոչ թե հովանավորչություն է ստանում համայնքի ղեկավարը, այլ՝ աջակցությունը։ Հիմա ըստ Ձեզ Ենոք Գալստյանը լեգիտիմ գյուղապետ է, թե՞ ոչ։ 2016 թվականին նա ընտրվել է ընտրությունների արդյունքում եւ ավելի շատ ձայներով է հաղթել։ 431 ձայն է ստացել, եւ հաղթել է  ընտրություններում։ Այսինքն եղավ, որ լեգիտիմ է՞։ ՀՀԿ-ականներն էլ էին մեծ թվով ձայներով հաղթում, բայց հայտարարվում էր, որ լեգիտիմ չեն։ Հիմա մենք նայում ենք թվերով, որ եղել  է  համայնքի նախկին ղեկավարը, ում հաղթել է, նույն կերպ ես էլ եմ հաղթել։ Այսինքն եղել է մրցակցություն, եթե չլիներ մրցակցություն, օրինակ առաջադրվեր մեկ հոգի, ապա դա ես ընտրություն չեմ համարում, իսկ եթե լինում է մրցակցություն, ապա այս դեպքում ես համարում եմ, որ եղել է ընտրություն ։ Ամեն դեպքում ստորագրությունները ինձ ներկայացրել են, ասեմ, որ ինձ 432 ստորագրություն, մեկ ձայնով ավել, քան ընտրվել է գյուղապետը։ Փորձենք հասկանալ, ինչ ընթացք ենք  տալու այս դեպքում։ Հավելենք, որ Ենոք Գալստյանը ՀՀԿ Մասիսի տարածքային կառույցի ղեկավար, նախկին պատգամավոր Ժորա Գալստյանի որդին է։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր