00:00:00

Արթուր Վանեցյանը Սերգեյ Բոնդարենկոյին պարգևատրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ոսկե մեդալով

17:09, 10 նոյեմբեր 2018 Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը Հայկական ֆուտբոլում ներդրած բազմամյա ավանդի և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ «Արարատ-73» թիմի լեգենդար ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոյին պարգևատրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ոսկե մեդալով:   Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:   Հիշեցնենք` երեկ` նոյեմբերի 8-ին, Սերգեյ Բոնդարենկոն նշում էր ծննդյան 70-րդ տարեդարձը:   Նշենք նաև, որ ՀՀ նախագահի հրամանագրով Սերգեյ Բոնդարենկոն արժանացել է ՀՀ ֆիզկուլտորայի և սպորտի վաստակավոր գործչի կոչմանը:   Պատվավոր պարգևը հոբելյարին հանձնել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր