00:00:00

Սահմանադրական դատարանը հերքում է

22:42, 09 նոյեմբեր 2018 Իրավական

Տարածված տեղեկատվությունը, թե Սահմանադրական դատարանը Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա հոկտեմբերի 2-ին ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի փոփոխված դրույթները ճանաչել է սահմանադրությանը հակասող, չի համապատասխանում իրականությանը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հանրապետության նախագահի դիմումը մուտքագրվել է Սահմանադրական դատարան և գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում: Սահմանադրական դատարանը տեղեկացնում է նաև, որ սույն գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց ոչ ուշ, քան երեք ամիս հետո։ Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան երեք ամսով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր