00:00:00

Երեւան-Բյուրական-Երեւան երթուղու խնդիրը կարգավորվել է

20:00, 09 նոյեմբեր 2018

Վերջին օրերին բազմաթիվ ահանզանգեր են հնչել Երեւան-Բյուրական-Երեւան թիվ 519 երթուղու չվացուցակի խախտումների վերաբերյալ։ Մասնավորապես այն մասին, որ երեկոյան ժամերին այդ ուղղությամբ ուղեւորափոխադրումներ չեն կատարվում։ Երթուղին սպասարկող կազմակերպության պատասխանատուների հետ տեղի ունեցած քննարկման եւ բանակցությունների արդյունքում Երեւան-Բյուրական-Երեւան երթուղու չվացուցակում կատարվել է փոփոխություն, համաձայն որի Երեւանից Բյուրական երթուղու վերջին  երթը սահմանվել է ժամը 19։55-ին։ Փոխադրումները կիրականացվեն չվացուցակի պահանջներին համապատասխան։ Միջպետական եւ միջմարզային երթուղիներից օգտվող ուղեւորներին խնդրում ենք ուշադիր լինել, երթուղիների չվացուցակներում խախտումներ նկատելու դեպքում տեղեկացնել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն եւ ՀՀ կառավարությանն անընթեր քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչություն, իսկ միջպետական եւ միջմարզային երթուղիների փոխադրողներին կոչ ենք անում հետեւել սահմանված չվացուցակներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր