00:00:00

Զրո հանրապետական է լինելու «Իմ քայլը» դաշինքի ցուցակում․ Ալեն Սիմոնյան

19:48, 09 նոյեմբեր 2018

Irakanum.am-ի զրուցակիցն է ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը։ Պարոն Սիմոնյան, ՀՀԿ-ական Վիգեն Սարգսյանը վերջին օրերին քաղաքական թեմաներով գրառումներ է անում։ Այսօր էլ կարծիք էր հայտնել, թե Նիկոլ Փաշինյանին խորհրդարանում անհրաժեշտ է ուժեղ ընդդիմություն։ Արդյո՞ք Սարգսյանը ՀՀԿ-ին նկատի ունի։ Ենթադրում եմ, որ իրենց մասին է խոսում, բայց Նիկոլ Փաշինյանը չէ, որ պետք է ընտրի Վիգեն Սարգսյանը լինի ընդդիմություն, թե չլինի, դա ժողովրդի ընտրությունն է։ Բայց ես արդեն նշել եմ, որ իրենք չեն կարող այսօր ՀՀ-ում ընդդիմություն ներկայացնել, որովհետեւ նախ եւ առաջ իրենք իշխանությունը մինչեւ վերջ չեն էլ հանձնել, իրենք մարդկանց չեն ճանաչում, մարդկանց չեն սիրում, եւ մարդկանց ասելիք չունեն, եւ ինչպես իրենք են ասում, իրենց դեռ պետք է արդարանալ։ Այսինքն ընդդիմության ուժը, դա իշխանության եւ ժողովրդի ուժն է, իսկ իրենք այդ սատարումը չունեն, եւ ես վստահ եմ, որ գալիք ընտրությունները դա արդեն մաթեմատիկորեն ապացույց կդարձնի։ Այդ դեպքում ըստ Ձեզ, որ քաղաքական ուժն է հավակնում լինել իրական ընդդիմադիր։ Դա իշխանական ուժը չպետք է ասի։ Դա քաղաքացու որոշումն է։ Մենք չենք կարող ասել, սա վատ, կամ սա լավ ընդդիմություն է։ Ես կոնկրետ ՀՀԿ-ի մասին իրավասություն ունեմ դա ասելու, որովհետեւ իրենց լավ եմ ճանաչում, եւ ես կոչով եմ դիմում, որ մենք պայքարել ենք դրա համար։ Պետք է այնպիսի մարդիկ ի հայտ գան, ովքեր մատնացույց կանեն մեր խնդիրները։ Մենք չէ, որ պետք է որոշենք դա «Լուսավոր Հայաստանը», կամ ԲՀԿ-ն պետք է լինի, դա ժողովուրդն է որոշելու։ Ի՞նչ կանխատեսումներ ունեք, քանի ուժ կհայտվի խորհրդարանում, եւ արդյո՞ք ՀՀԿ-ն նրանց շարքերում կլինի։ Ես կարծում եմ, որ երեք ուժ ներկայացված կլինի, եւ ես ամեն ինչ անելու եմ, որ այդ երեք ուժերի մեջ ՀՀԿ-ն չլինի։ Ինչ նկատի ունե՞ք։ Քարոզչության ընթացքում ես ասելու եմ դա, եւ ասելու, որ այն ամեն ինչին, որ մենք ականատես ենք լինում, դա ՀՀԿ-ի գործունեության արդյունք է։ Նրանք պետք է քաղաքական դաշտից առժամանակ հեռանան։ Քանի ՀՀԿ-ական է լինելու «Իմ քայլը» դաշինքի ցուցակում։ Զրո հանրապետական է լինելու։ Իսկ խմբակցությունից հնարավոր է երկու հոգի լինեն։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր