Նոյեմբերի 9-ին, ժամը 10:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 46 շենքի մոտակա ավտոտնակի տանիքը, ինքնազգացողությունը վատացել է, չի կարողանում ինքնուրույն իջնել. անհրաժեշտ է շտապօգնություն և փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: