00:00:00

Տղամարդը ծեծել է կնոջը՝ գումար խնդրելու համար

22:23, 08 նոյեմբեր 2018 Իրավական

Գեղարքունիքի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է ընտանեկան բռնության վերաբերյալ հերթական գործով դատավարությունը, որտեղ տուժողը կրկին կինն է։ Ամուսինների միջեւ վիճաբանությունը ծագել է փողի պատճառով։ Ամուսնուն դուր չի եկել, որ կինը գումար է ուզել եւ ծեծել է նրան։ Ըստ մեղադրանքի՝ կնոջ կողմից գումար խնդրելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ ամուսինը դիտավորությամբ քաշել է նրա մազերը և ձեռքով 3-4 անգամ հարվածել գլխի շրջանին՝նրան պատճառելով ֆիզիկական ցավ: Ամուսնուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Քրեական գործը դատարան է ուղարկվել սեպտեմբերի 28-ին եւ մակագրվել դատավոր Վարդան Հարությունյանին։ Նոյեմբերի 1-ից նշանակվել է դատաքննությունը։

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր