00:00:00

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում 5–ամյա երեխայի մահվան դեպքով քրգործ է հարուցվել

22:08, 08 նոյեմբեր 2018 Իրավական

Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 5–ամյա երեխայի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ հոկտեմբերի 27-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ 5–ամյա որդին, բժշկական կենտրոնում գտնվելով կոմայի մեջ, այդպես էլ գիտակցության չգալով, նույն օրը մահացել է: Ըստ քաղաքացու հաղորդման՝ երեխայի մահը վրա է հասել բժշկական կենտրոնի բժիշկների անփույթ վերաբերմունքի, ինչպես նաև՝ սխալ բուժման ու մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ երեխայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր