Galatv.am-ը գրում է․ ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը, ով մշտապես մասնակցել է ԱԺ ընտրություններին որպես վարկանիշային թեկնածու, պատրաստ է առաջադրվել այս անգամ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակով, եթե Փաշինյանի թիմի կողմից նրան նման առաջարկ լինի:
Աշոտ Աղաբաբյանն ասում է, որ ինքը ոչ մի դեպքում չի առաջադրվի ՀՀԿ ցուցակով: Ըստ նախկին պատգամավորի՝ ինքը Շիրակի մարզում մեծ վարկանիշ ունի և այդ վարկանիշն օգտագործելու է Նիկոլ Փաշինյանի թիմի օգտին ձայներ ապահովելու համար:
«Ես անպայման կգնամ, մենակ նրա համար, որ շատ ձայն բերեմ իրենց (նկատի ունի ՔՊ-ին) կուսակցությանը, այսինքն ժողովրդական կուսակցությանը: Ազգային շարժման զինվոր եմ, որտեղ կլինի իմ կարիքը, այնտեղ էլ կծառայեմ որպես զինվոր»:
ԳԱԼԱ-ի այն հարցին, թե իսկ ինչպես կընդունի այդ փաստը Սերժ Սարգսյանը, ՀՀԿ թիմը, Աշոտ Աղաբաբյանը պատասխանեց.
«Ինձ չի հետաքրքրում ոչ Սերժ Սարգսյանը, ոչ իրա նման մարդիկ, ես ՀՀ քաղաքացի եմ լիարժեք: Եվ ամենակարևորը, թող ինքը գնա նեղանա այն մարդկանց վրա, ում բանալին իր ձեռքում է, իմ բանալին իմ գրպանում է: Ես ոչ մեկին բանալի չեմ տա, որ փորձեն, ասեն՝ սենց-ընենց: Ես «ամակ» ունեմ իմ ազգի համար, իրենք չունեն, իրենք «ամակ» գողացողներ են, «ամակից» սնվողներ են, կարող են ինձանից նեղանալ կամ չնեղանալ»:
Մեր այն նկատառմանը, որ ՀՀԿ-ն ևս մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին, իրեն չե՞ն առաջարկել արդյոք առաջադրվել որպես վարկանիշային թեկնածու, Աղաբաբյանն ասաց.
«ՀՀԿ-ն թող մասնակցի, բայց իմ հետ ի՞նչ գործ ունի ՀՀԿ-ն: Այսօրվա ՀՀԿ-ն Նավասարդյանի ՀՀԿ չի, ինձ համար այսօրվա ՀՀԿ-ն հետաքրքիր չէ: Դա խլած կուսակցություն է: Ինձ ոչ մեկը չի հարցրել, կապ էլ չունեմ ՀՀԿ-ի հետ:
Իմ ընտրողները, անկախ որևիցե մի բանից, անպայման ձայն են տալու ՔՊ օգտին, որովհետև ճշմարտությունն այդտեղ է: Ես ընդամենը քարոզչություն անելիս ասելու եմ այն, ինչ Նիկոլն է ասում. կոռուպցիա չպիտի լինի, աշխարհի հետ պիտի շփվենք, և մեր պետական քաղաքականությունը պետք է կապված լինի Ռուսաստանի հետ»:
Շարունակությունը՝ այստեղ։