00:00:00

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ցավակցական ուղերձ է հղել Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ

21:03, 05 նոյեմբեր 2018 Սպորտ

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ցավակցություն է հայտնել լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ: «Ծանրամարտի աշխարհը սգում է համաշխարհային ծանրամարտի և հայկական ծանրամարտի լեգենդի մահվան կապակցությամբ: Յուրի Վարդանյանը ոսկե մեդալ նվաճեց 1980 թվականի Օլիմպիական խաղերում` դառնալով առաջին ծանրորդն, ով իր քաշային կարգում՝ 82,5, գերազանցեց 400 կգ արդյունքը: Նա աշխարհի 7-ակի, Եվրոպայի 5-ակի չեմպիոն է, նրան է պատկանում աշխարհի 41 ռեկորդ: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան իր ցավակցությունն է հայտնում Վարդանյանի ընտանիքին և Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային»,-ասված է ցավակցական հաղորդագրությունում: Նոյեմբերի 2-ին 62 տարեկանում ԱՄՆ-ում մահացել է հայկական սպորտի լեգենդ Օլիմպիական խաղերի չեմպիոն Յուրի Վարդանյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր