00:00:00

Լիլիթ Մակունցը Ռեյտինգային ընտրակարգով կմասնակցի ընտրություններին

16:37, 05 նոյեմբեր 2018

Ազգային ժողովում այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս՝ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, որ Ռեյտինգային ընտրակարգով մասնակցելու է արտահերթ ընտրություններին Երևանի Աջափնյակ, Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններն ընդգրկող ընտրատարածքից: Նա նշեց, որ չգիտի՝ ցուցակում որ հորիզոնականում է լինելու: Նախարարի պաշտոնակատարը չհստակեցրեց, թե ընտրվելու դեպքում գալու է խորհրդարան, թե շարունակելու է նախարարի աշխատանքը. «Թե ինչ կլինի ընտրություններից հետո, մենք թիմով որոշում կկայացնենք, թե ինչպես ենք վարվելու, և մի բան է հստակ, որ մեր շեշտադրումն այն է, որ ունենանք թե լավ կառավարություն, և թե լավ Ազգային ժողով»: Լիլիթ Մակունցը հստակեցրեց, որ ինքը ՔՊ անդամ է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր