00:00:00

Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղզական Հանրապետության դեսպանը

15:13, 05 նոյեմբեր 2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղզական Հանրապետության նորանշանակ դեսպան Բոլոտ Օթունբաևը (նստավայրը՝ Մոսկվա): Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից, նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին՝ վստահություն հայտնելով, որ նա իր ավանդը կբերի հայ-ղրղզական հարաբերությունների զարգացման գործում։ Նախագահը նշել է, որ քաղաքական երկխոսության ակտիվացումը, առևտրատնտեսական և հումանիտար կապերի խորացումը բխում են երկու բարեկամ ժողովուրդների շահերից: Ղրղզական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օթունբաևն իր հերթին վստահեցրել է, որ հնարավոր ամեն ջանք կներդնի՝ երկկողմ և բազմակողմ համագործակցության հետագա զարգացման ու ընդլայնման համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր