00:00:00

Վալվերդե. Բարսելոնան միշտ ավելի լավ է խաղում, երբ Մեսսին կազմում է

22:20, 04 նոյեմբեր 2018 Սպորտ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն դեռ չի որոշել է հարձակվող Լիոնել Մեսսին կմասնակցի՞ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի՝ «Ինտերի» հանդիպմանը, թե՞ ոչ. «Տեսնենք, թե Մեսսին իրեն ինչպես կզգա առաջիկա մարզումներին: «Բարսելոնան» միշտ ավելի լավ է խաղում, երբ Մեսսին կազմում է, սակայն առաջնայինը ֆուտբոլիստի առողջությունն է»,- Վալվերդեի խոսքը մեջբերել է Football Espana-ն: Հիշեցնենք, որ Մեսսին կոտրել էր ձեռքը հոկտեմբերի 20-ին՝ «Սևիլիայի» հետ խաղում (4:2): Ֆուտբոլիստն այդ միջադեպից հետո մարզումներ անցկացրել է, սակայն խաղերի չի մասնակցել: «Ինտեր»-«Բարսելոնա» հանդիպումը կայանալու է նոյեմբերի 6-ին: Այդ հանդիպումից առաջ «Բարսելոնան» 9 միավորով առաջատար է B խմբում, իսկ «Ինտերը» 6 միավորով երկրորդն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր