00:00:00

«Հանրապետություն» կուսակցությունը մոտ օրերին հայտարարություն կանի

20:55, 04 նոյեմբեր 2018

«Հանրապետություն» կուսակցության անդամ Թեհմինա Վարդանյանն, անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին իրենց մասնակցության ձևաչափին, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Հարգելի ընկերներ, համակիրներ, համախոհներ․․․ Վերջին երկու օրերին բազմաթիվ նամակներ եմ ստացել Ձեզանից՝ կապված «Լույս» դաշինքով ընտրությունների մասնակցության ձևաչափի հետ։ Երկարատև ու բազմակողմանի քննարկումների այունքում «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները որոշեցին առաջիկայում սպասվող Ազգային Ժողովի ընտրություններին մասնակցել միմյանցից առանձին։ Այս պահին և ներկուսակցական, և արտակուսակցական քննարկումներ են ընթանում՝ կապված սպասվող համապետական ընտրություններին «Հանրապետություն» կուսակցության մասնակցության ձևարափի հետ։ Մոտ օրերին ամեն ինչ կհստակեցվի և կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր