00:00:00

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը դատապարտում է ժողովրդի արդար ցասման օգտագործմամբ 2018 թվականի ապրիլյան կեղծիքի իրականացումը` կեղծ (fake) հեղափոխությունը

14:37, 03 նոյեմբեր 2018

«Երկիր Ծիրանի»  կուսակցությունը.
  • Դատապարտում է ժողովրդի արդար ցասման օգտագործմամբ 2018 թվականի ապրիլյան կեղծիքի իրականացումը` կեղծ (fake) հեղափոխությունը: Այն գնահատում է որպես անձանց տեղափոխություն և Հայսատանի ավտորիտար քաղաքական կառուցվածքի կերպարի փոփոխություն (ռեբրենդինգ):
  • Մեղադրում է Նիկոլ Փաշինյանին` Սերժ Սարգսյանի և Միքայել Մինասյանի կեղծ (fake) հեղափոխության դերակատարություն ստանձնելու մեջ:
  • Դատապարտում է Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարվող կառավարության շուրջ վեցամսյա «մերսիր (массаж) Սերժին» գործողությունը:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հաստատակամություն և հավատամք է հայտնում, որ ներկայիս Հայկական պետականությունը, որը կազմավորվել է մեր Հայրենի բնօրրանի ընդամենը 10 տոկոս` շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա, ոչ միայն չունի օկուպացված տարածք, այլև մեր` հայերիս երկրի օկուպացիան շուրջ 100 տարի առաջ տեղի է ունեցել գերտերությունների հանցավոր թողտվության և դիտավորության միջոցով` մինչ օրս չի իրականացվել Վիլսոնի Իրավարար վճիռը, մինչ օրս չեն դատապարտվել Կիլիկիայի հանձնումը և քեմալա-բոլշևիկյան գործարքը: «Երկիր Ծիրանի» կուսակցությունը բոլոր իրավական և քաղաքական ընթացակարգերով հետապնդելու է Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող ցանկացած անձի, ով պատրաստակամություն կամ պայմանավորվածություն է ձեռք բերել Հայրենի սուրբ հողերի հանձնման վերաբերյալ և կեղծ (fake) հեղափոխության անվան տակ ավտորիտարիզմի կյանքը երկարաձգելու գործողություն կատարելու վերաբերյալ: «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը գնահատում է որպես քառորդդարյա ավտորիտարիզմի կյանքի երկարաձգման սպասարկման շրջան:   «Երկիր Ծիրանի» կուսակցություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր