00:00:00

Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի դեսպանին

20:53, 31 հոկտեմբեր 2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների լրատվական ծառայությունից, ողջունելով դեսպանին՝ Հակոբ Արշակյանն անդրադարձել է տրանսպորտի և ավիացիայի ոլորտներում առկա համագործակցությանը, պատրաստակամություն հայտնել կապի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում ևս երկու երկրների միջև զարգացնելու և ընդլայնելու գործակցության ուղղությունները։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Պավել Չեպլակն ընդգծել է, որ համագործակցության արդյունքում վերջին տարիներին ավելացել է Հայաստանից դեպի Լեհաստան ավիաչվերթների քանակը։ Եթե 2015թ. ամառային սեզոնին եղել է շաբաթական 3 թռիչք, 2017 և 2018 թթ. կրկնապատկվել է՝ հասնելով 6-ի։ Դեսպանը նաև հավաստիացրել է, որ իր լիազորությունների շրջանակներում գործնական քայլեր կանի նախարարության գործունեության ոլորտներում Հայաստանի և Լեհաստանի միջև համագործակցության շրջանակներն ընդլայնելու համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր