00:00:00

Արմեն Սարգսյանը դեսպան է նշանակել

20:29, 31 հոկտեմբեր 2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Աշոտ Սմբատյանը նշանակվել է Լիխտենշտայնի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ ՍՄԲԱՏՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Լիխտենշտայնի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին)»,- ասված է հրամանագրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր