00:00:00

Սերժ Սարգսյանը տեղափոխվել է Ձորաղբյուր գյուղ․ կբնակվի փեսայի առանձատանը

19:35, 31 հոկտեմբեր 2018

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դուրս է եկել Կառավարական ամառանոցից և հանձնել առանձնատան բանալիները: Այս մասին Tert.am-ին հայտնել է 3-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը:Վերջինս ավելացրեց, որ Սերժ Սարգսյանը բնակություն է հաստատելու Ձորաղբյուր գյուղում: Irakanum.am-ի  ունեցած հավաստի տեղեկություններով Ձորաղբյուր համայնքում գործող առանձնատունը պատկանում է Սերժ Սարգսյանի փեսային, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին։ Նույն տարածքում է գտնվում նաեւ Մինասյանի հայրական առանձնատունը, որտեղ բնակվում է նրա հայրը։ Հարեւանությամբ գտնվում է նաեւ Միքայել Մինասյանի մտերիմ ընկերոջ, ԱԺ գործարար պատգամավոր Արման Սահակյանի առանձնատունը։ Հիշեցնենք, որ Կառավարության ձևավորման առաջին օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին հանձնարարել էր զբաղվել 3-րդ նախագահին բնակարան տրամադրելու հարցով: Էդուարդ Աղաջանյանն ավելի վաղ ասել էր, որ Սերժ Սարգսյանին առանձնատան մի քանի տարբերակ է առաջարկվել, սակայն նրա գրասենյակը մերժել էր բոլոր տարբերակները: Երրորդ նախագահի գրասենյակից պարզաբանել էին, որ մերժումը պայմանավորված է եղել անվտանգության նկատառումներից ելնելով: Սերժ Սարգսյանին առաջարկված առանձնատան վերջին տարբերակն Ավանում էր: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր