00:00:00

Կոնստանտին Զատուլինի համոզմամբ՝ Ռուսաստանը միտված է հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը

23:50, 29 հոկտեմբեր 2018

Ռուսաստանը ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և տրամադրված է հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը՝ անկախ նրանից, թե ով կլինի իշխանություն: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը: «Հույս ունեմ, որ նույն տրամադրվածությունը ունի նաև Հայաստանը և երկրի  քաղաքացիները: Մենք տեղյակ ենք, թե ինչ է կատարվում Հայաստանի ներքաղաքական կյանքում և հույս ունենք, որ Հայաստանը կլինի կայուն պետություն, որ մեր դաշնակիցը  կհաղթահարի բոլոր հնարավոր ներքին մարտահրավերները, կշարունակի տնտեսության զարգացումը: Մենք աջակցում ենք Հայաստան ներդրումներ ներգրավելու բոլոր մտադրություններին: Ռուսաստանը, անկասկած, այս հարցում որոշակի գործառույթ ունի, քանի որ վերջին տարիների ընթացքում հանդիսանում է ամենախոշոր ներդրողը: Ես կարծում եմ նաև, որ կարևոր է երկու երկրների քաղաքացիական հասարակությունների միջև երկխոսությունը, որովհետև երկրների միջև շփումները չեն կարող լինել միայն միջկառավարական մակարդակով: Դա ճիշտ չի լինի»,- ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր