00:00:00

Սասուն Միքայելյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

16:03, 29 հոկտեմբեր 2018

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ՀՀ ԱԺ-ն երկրորդ անգամ չընդունեց ԸՕ-ում փոփոխություններ կատարելու կառավարության նախագիծը։ Չնայած այն հանգամանքին, որ գործող իշխանության համար օրենսգրքում փոփոխություններ կատարելը գերնպատակ էր, Նիկոլ Փաշինյանի թիմակից Սասուն Միքայելյանը կոչ է անում ողբերգություն չդարձնել այն, որ նոր օրենսգիրքը չի ընդունվել։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կգնանք հին Ընտրական օրենսգրքով ու խրոխտ կեցվածքով, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ելք խմբակցության պատգամավոր, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը: Նա հորդորեց ողբերգություն չդարձնել այն, որ նոր օրենսգիրքը չընդունվեց: «Ամենակարևորն այն էր, որ ռեյտինգային ընտրակարգը չլիներ, քանի որ, ժողովրդի մեջ միշտ դժգոհություն է առաջացրել դա: Միշտ իրարից նեղանալ, նորից պիտի ռեյտինգայինը մտնի, բարեկամ, հարազատ իրարից նեղանալ, իրար դեմ հելնել: Իսկ որ ընդհանուր համամասնականն անցներ, շատ նորմալ կլիներ, հիմի չի անցել, ի՞նչ անենք»,- ասաց նա: Այս կերպ Սասուն Միքայելյանը ըստ էության պատասխանում է Նիկոլ Փաշինյանին, ով չսատարեց իր որդուն՝ Սեւակ Խաչատրյանին, ով առաջադրել էր իր թեկնածությունը Հրազդանի քաղաքապետի պաշտոնում։ Նշենք, որ ամեն դեպքում ընտրությունների արդյունքում Սասուն Միքայելյանի որդին ընտրվեց քաղաքապետ։ https://www.youtube.com/watch?v=vJvwnPp0BUg&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր