00:00:00

Հրաչյա Սարգսյանը նշանակվեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ

15:35, 29 հոկտեմբեր 2018

Երևանի քաղաքապետարանի հոկտեմբերի 29-ին հրավիրված արտահերթ նիստում ավագանու որոշմամբ Հրաչյա Սարգսյանը նշանակվեց քաղաքապետի առաջին տեղակալ: Հարցին կողմ քվեարկեցին ավագանու 55 անդամներից 52-ը, դեմ` ավագանու մեկ և ձեռնպահ՝ 2 անդամ: Հրաչյա Սարգսյանը ավագանու անդամներին ներկյացնելով իր ինքնակենսագրությունը, նշեց, որ քաղաքապետարանում և Երևանում արդյունավետ բարեփոխուների կատարման համար առաջնորդվելու է ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի փաստաթղթերում ընդգրկված «Լավ կառավարում» սկզբունքով, որտեղ կարևոր են օրենքի գերակայությունը, թափանցիկությունը, ներգրավվածությունը, օպերատիվությունը և այլն: «Այս մոտեցումները հնարավորություն կտան իրականացնել ինստիտուցիոնալ բարեփոխումներ` միտված քաղաքի երկարաժամկետ զարգացմանը»,-նշեց Հրաչյա Սարգսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր