00:00:00

Երևանի ավագանու «Լույս» դաշինքը դեմ կքվեարկի փոխքաղաքապետերի նշանակմանը

15:17, 29 հոկտեմբեր 2018

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ նիստը։ Այն հրավիրվել է՝ քննարկելու Երևանի քաղաքապետի տեղակալներ նշանակելու, ինչպես նաև օգնական, խորհրդական և մամուլի քարտուղար նշանակելու հարցը։ Երևանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու այս օրակարգերին։ «Այսպիսի ճոխություն Երևանում չի կարելի թույլ տալ։ Ժամանակին եղել է նման ճոխություն, բայց հիմա կարո՞ղ ենք փոխել», - ասաց Դավիթ Խաժակյանը։  Նա նշեց, որ Երևանի քաղաքապետը կարող է իր խորհրդականների թիվը 7-ից կրճատել ու դարձնել 2։  Դավիթ Խաժակյանն առաջարկեց նաև, որ պետք է կրճատել փոխքաղաքապետերի հաստիքները։ Նա կարծում է, որ Երևանի քաղաքապետը պետք է ունենա 1 առաջին տեղակալ ու 1 տեղակալ։ Նրան արձագանքեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նշելով, որ համաձայն է Դավիթ Խաժակյանի հետ: «Ես համաձայն եմ, որ օր առաջ պետք է օպտիմալացում լինի։ Ուղղակի ոչ թե խոսեքերով, այլ գործողություններով կլինի։ Իմ աշխատանքային առաջին օրվանից ես ունեմ 1 օգնական, որն աշխատում է առանց աշխատավարձի, քանի որ հաստիքացուցակ դեռ չկա», - ասաց Հայկ Մարությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր