00:00:00

Ընտրական օրենսգրքի ընդունումը պատշաճ տեղ չի գրավել վարչապետի առաջնահերթություններում. Իոաննիսյան

14:50, 29 հոկտեմբեր 2018

Ընտրական օրենսգրքի ընդունումը, ի հեճուկս հեղափոխության հիմնական քայլերից մեկը լինելու հանգամանքի, պատշաճ տեղ չի գրավել վարչապետի առաջնահերթություններում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետին կից ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցերով հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը՝ հիշեցնելով, որ այս առումով ինքը վերահաստատում է իր նախկին դիրքորոշումը: «Նման պայմաններում զարմանալի չէ, որ ՀՀԿ-ին (ու մի քիչ էլ ՀՅԴ-ին) հաջողվեց տապալել նախագծի ընդունումը: Ավելի լավ (եւ հեղափոխության հռչակված քայլերին համապատասխան) կլիներ ընտրությունները անցկացնել գարնանը՝ բարեփոխված Ընտրական օրենսգրքով, քան հիմա՝ հնով: Արդյունքում կրկին ունենալու ենք կիսաքաղաքական եւ կիսաթաղային ընտրություններ: Քաղաքական մշակույթի զարգացումն էլ մի 5 տարով հետ է ընկնելու»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր