00:00:00

ՃՈ Երևանի հաշվառման-քննական ստորաբաժանումը վնասված կապուղու պատճառով այս պահին չի կարող սպասարկել քաղաքացիներին

13:27, 29 հոկտեմբեր 2018

Ոստիկանությունից հայտնում են, որ 2018 թվականի հոկտեմբերի 29-ին ժամը 09.00-ից տրանսպորտային միջոցների գրանցման և վարորդական վկայականների հատկացման Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական ստորաբաժանումը (հասցե՝ Գաջեգործների 76, Դավիթ Բեկ փողոցի հարևանությամբ) վնասված կապուղու պատճառով այս պահին չի կարող սպասարկել քաղաքացիներին: Ճանապարհային ոստիկանությունը պատճառված անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը և հավաստիացնում, որ արվում է հնարավոր ամեն ինչ տեխնիկական խնդիրները արագ լուծելու և աշխատանքները վերսկսելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր