00:00:00

Ծառուկյանի փեսաները կլինե՞ն ԲՀԿ ցուցակում (տեսանյութ)

13:30, 29 հոկտեմբեր 2018

Ես էն օրը եկել էի, եթե տեսնեի մի ձայն է պակասում, ներս էի մտնելու: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 22-ին ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի քվեարկության իր չմասնակցելուն: Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին հայտնել էր, որ Գագիկ Ծառուկյանը եղել է մարզական հագուստով ու քանի որ նույնիսկ իմ մասնակցությանդեպքում Ընտրական օրենսգրքի ընդունման անհրաժեռշտ քվեները չէին ապահովվեու, ինքը հորդորել է Ծառուկյանին չմտնել դահլիճ: Ծառուկյանը պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք իր գործարար փեսաները կլինեն ցուցակում, ասաց․-«Իրենք բոլորն էլ սեփականատերեր են, եթե ընտրողները ցանկանան իրենց ձայն տալ, այդ հարցով կմտածենք»։ Գագիկ Ծառուկյանն իր խոսքում նաև նշեց, որ ինքը ևս ունի զենքեր՝ թվով 70, բայց դրանք օրինական են։ «Ես սիրում եմ զենք, տղամարդը պետք է կրակի»․-հավելեց Գագիկ Ծառուկյանը։ Այլ մանրամասներ՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=HkiY-ioYwEg&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր