00:00:00

Հայկ Բաբուխանյանի գլխավորած ՍԻՄ կուսակցությունը որոշել է մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին

13:10, 29 հոկտեմբեր 2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի գլխավորած ՍԻՄ կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին: Այս մասին որոշում է կայացվել այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ««Սահմանադրական Իրավունք Միության նախագահության արտահերթ նիստի ժամանակ: ՍԻՄ-ից հայտնում են, որ նիստում հանդես է եկել ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը՝ ներկայացնելով «Ղրիմը միջազգային նոր իրավիճակում» միջազգային կոնֆերանսին իր մասնակցությունը, ինչպես նաև` «Ղրիմի բարեկամներ» միջազգային ասոցացիայի գործունեությունը՝ նշելով, որ նա ընտրվել է միջազգային ասոցացիայի  համակարգիչ խորհրդի անդամ: Այնուհետև ՍԻՄ կուսակցության նախագահությունը քննարկել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը: Որոշում է կայացվել, որ թեև ընտրությունները անց են կացվում հակաժողովրդավարական մթնոլորտում, ՍԻՄ կուսակցությունը մասնակցելու է մոտակա ընտրություններին: Կուսակցության համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարություններ են տրվել նախապատրաստել տեղական նախընտրական շտաբները, կազմել ՍԻՄ կուսակցության նախընտրական ծրագիրը և ձևավորել նախընտրական ցուցակ: Միաժամանակ, ՍԻՄ նախագահին նախագահությունը լիազորել է անհրաժեշտության դեպքում բանակցություններ վարել այլ քաղաքական ուժերի հետ: Կուսակցության Նախագահությունը որոշել է հրավիրել ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի արտահերթ նիստ ս.թ. նոյեմբերի 2-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր