00:00:00

Հակոբ Արշակյանն ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հարցեր

00:00, 28 հոկտեմբեր 2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին՝ ԱԶԲ բիզնեսի զարգացման ղեկավար Շերվին Պուի գլխավորությամբ, որը Հայաստան է եկել բարձր տեխնոլոգիաների ոլորտում մեծ ծրագրեր իրականացնելու նպատակով: Ողջունելով հյուրերին՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ նախարարության և ԱԶԲ-ի միջև արդյունավետ համագործակցության ծրագրեր կան ճանապարհաշինության ոլորտում և պատրաստակամ են քննարկելու գործակցության այլ առաջարկներ ևս։ Շերվին Պուն նշել է, որ Հայաստանում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում մեծ ծրագրեր իրականացնելու նպատակով։ Նա ներկայացրել է առաջարկվող պլատֆորմը, որը ներառում է մի շարք ուղղություններ՝ խելացի քաղաք (smart city), մաքուր տեխնոլոգիաներ (cleantec) և գյուղատնտեսական տեխնոլոգիաներ (agritec)։ Շերվին Պուն կարևորել է նաև միջազգային տեխնոլոգիական կազմակերպությունների մուտքը Հայաստան։ Ներկայացվող ծրագրով ԱԶԲ-ն նպատակ ունի նախ ուսումնասիրել բարձր տեխնոլոգիական բիզնեսի հայաստանյան էկոհամակարգը, որից հետո թեստավորում կատարել և հաջողության դեպքում արդեն քննարկել ներդրումային հնարավորությունները։ Հակոբ Արշակյանն ընդգծել է բարձր տեխնոլոգիաների ոլորտը արագ տեմպերով զարգացնելու Հայաստանի կառավարության քաղաքականությունը, միաժամանակ ներկայացրել հայ ինժեներների մեծ ներուժը` նշելով, որ պատրաստակամ են քննարկելու համագործակցության և համատեղ ծրագրերի հնարավոր բոլոր տարբերակները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր