00:00:00

Արթուր Ալեքսանյանը պարտվեց աշխարհի առաջնության կիսաեզրափակչում

23:49, 27 հոկտեմբեր 2018 Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պարտվեց աշխարհի առաջնության կիսաեզրափակչում: Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 97 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Ալեքսանյանն ուժեր չափեց ռուսաստանցի Մուսա Էվլոևի հետ: Հայ ըմբիշը պարտվեց 3:1 հաշվով: Ալեքսանյանը հոկտեմբերի 28-ին կպայքարի միայն բրոնզե մեդալի համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր