00:00:00

Օսիպյանն ընդունել է ոստիկանության համակարգից դուրս գալու ցանկություն ունեցողներին, հարցրել պատճառները

22:35, 27 հոկտեմբեր 2018

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն ընդունեց ոստիկանությունում տարբեր պաշտոնների համար առաջադրված, նաև համակարգից դուրս գալ ցանկացող ոստիկանների: Ընդունելությանը մասնակցում էին ոստիկանության կադրային քաղաքականության վարչության պետն ու ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամները: Վալերի Օսիպյանը անձամբ ստուգեց տարբեր պաշտոնների համար առաջադրված թեկնածուների մասնագիտական գիտելիքները, համակարգում անցած ճանապարհն ու այլ մանրամասներ: Այս ամենից հետո միայն ոստիկանության պետը կայացրեց որոշումներ ու շնորհավորեց նորանշանակներին: Ընդունելությանը մասնակցում էին նաև ոստիկանությունից ազատվել ցանկացող մի քանի ծառայող: Ոստիկանության պետը հարցրեց պատճառներն ու շարժառիթները, ինչից հետո կայացրեց որոշումներ: Սա նման ձևաչափով արդեն երկրորդ ընդունելությունն էր, որին մասնակցում էին նաև ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամները: Նպատակը՝ ոստիկանությունում կադրային քաղաքականության թափանցիկության ապահովումն ու ճիշտ որոշումներ կայացնելն է: Ընդունելությանը քննարկվեցին նաև ոստիկանությունում կադրային քաղաքականությանը վերաբերող այլ հարցեր: https://www.youtube.com/watch?v=Eyxm9h7qdbw

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր