00:00:00

ԱԱ-2018․ Արթուր Ալեքսանյանը մեկնարկեց հաղթանակով

18:22, 27 հոկտեմբեր 2018 Սպորտ

Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը  (97 կգ) հաղթանակով մեկնարկեց Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում։ Գյումրեցի ըմբիշը պայքարը սկսեց 1/16 եզրափակիչից, որտեղ 5։1 հաշվով հաղթեց Իտալիան ներկայացնող վրացի Նիկոլոզ Կաքելաշվիլուն: 1/8 եզրափակիչում Ալեքսանյանը  կհանդիպի Ֆելիքս Բալդաուդ (Նորվեգիա) – Դանիել Գաստլ (Ավստրիա) զույգի հաղթողի հետ: Հոկտեմբերի 27-ին պայքարի մեջ էր մտել նաեւ Կարապետ Չալյանը (77 կգ), որը 1/16 եզրափակիչում 0։4 հաշվով պարտվեց Լոնդոն-2012 օլիմպիական չեմպիոն, Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի 2013թ. չեմպիոն, 29-ամյա հարավկորեացի Կիմ Հյոն Ուին։ Եթե կորեացի ըմբիշը դուրս գա եզրափակիչ, Չալյանը հնարավորություն կստանա պայքարել րոնզե մեդալի համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր