00:00:00

Ո՞վ է կալանավորվելիք պատգամավորը. Փաշինյանը՝ մանրամասներով (տեսանյութ)

13:15, 27 հոկտեմբեր 2018

Ինչի՞ց երեւաց, որ ես որեւէ գործի միջամտում եմ: Այս մասին, այսօր  լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, որ ԱԺ-ում հայտարարելով, որ պատգամավոր է կալանավորվելու, միջամտում է դատական ու քննչական մարմինների գործերին: «Նույն մարդիկ ասում են՝ այ, տեսեք, կոռուպցիայի դեմ պայքարը վարչապետը դադարեցրել է, եւ մութ գործարքների է գնացել: Այսինքն վարչապետը պետք է թողնի, որ այդ մարդիկ հանրության շրջանում թյուրիմացություններ տարածեն, թե ես որեւէ մեկի հետ հնարավոր է կուլիսային գործարքի գնա՞մ: 20 տարի իշխանությունը խնդրում էր իրենց հետ կուլիսային գործարքի գնամ»,-ասաց նա: Դիտարկմանը, թե կասկածելի է թվում, որ վարչապետը այդքան մանրամասներով ծանոթ է քննվող գործերին, եւ կարող է հայտարարել, որ 100 տոկոսով ապացուցված է, ինչը նշանակում է, որ քննչական մարմիններն իրեն զեկուցում են, Նիկոլ Փաշինյանն ասաց. «ԱԱԾ-ն վարչապետին ենթակա մարմին է եւ երբ նա օպերատիվ գործողություններ է իրականացնում, դրանց մասին տեղյակ է լինում նաեւ վարչապետը»: Այլ մանրամասներ՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր