00:00:00

Նորատուսցի Արային մեղադրանք առաջադրվեց

23:11, 16 հոկտեմբեր 2018 Իրավական

Հյուսիսային պողոտայում գործող ակումբումներից մեկում տեղի ունեցած խուլիգանության գործով մեղադրանք է առաջադրվել հանցագործ աշխարհում Նորատուսցի Արա անունով հայտնի Արա Բանդուրյանին։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ Արա Բանդուրյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Քննիչը որոշում է կայացել միջնորդություն ներկայացնել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Ավելի վաղ Բանդուրյանի պաշտպան Կարեն Բատիկյանը  NEWS.am-ին հայտնել էր, որ Բանդուրյանն օգտվել է լռության իրավունքից և ցուցմունք չի տվել. նա ընդամենը հարցաքննվել է՝ նշելով, որ կասկածանքի բովանդակության վերաբերյալ որևէ դիրքորոշում քննության այս փուլում չի հայտնում։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13–ին ժամը 2-ին Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում Նորատուս գյուղի բնակիչ Արա Բանդուրյանը ակումբի աշխատակիցների և հաճախորդների ներկայությամբ իր մոտ եղած դեռևս չպարզված ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր