00:00:00

Նախարարը կարևորել է «RIPE NCC»-ում հայկական ընկերությունների ներգրավվածության ընդլայնումը

22:00, 09 հոկտեմբեր 2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 9-ին հանդիպել է «RIPE NCC» արտաքին հարաբերությունների կառավարիչ Քրիս Բակրիջի ու Կովկասի և Կենտրոնական Ասիայի մասով արտաքին հարաբերությունների տնօրեն Վահան Հովսեփյանի հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է Հայաստանում «RIPE NCC» գործունեության մի շարք մանրամասներ։ Նշվել է, որ Հայաստանում «RIPE NCC» անդամ են 31 կազմակերպություններ, այդ թվում՝ հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններ, բանկեր: Համագործակցություն է հաստատվել Հայկական ինտերնետ տրաֆիկի փոխանակման «ԱՐՄԻՔՍ» հիմնադրամի, Օպերատորների հայկական միության, «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի և այլ կառույցների հետ։ Կողմերը քննարկել են Հայաստանում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների, ինտերնետի զարգացման, նաև տարածաշրջանային համագործակցության մի շարք հնարավորությունները։ Նախարարն ընդգծել է կազմակերպության գործունեության և դրանում հայկական ընկերությունների ներգրավվածության ընդլայնման կարևորությունը։ Հակոբ Արշակյանը կարևորել է նաև Հայաստանի տեխնիկական ուղղվածության բուհերի ուսանողների մասնակցությունը և ներգրավվածությունը RIPE NCC կրթական ծրագրերում։ «RIPE NCC»-ը Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանում Ինտերնետի կենսագործունեությունը և զարգացումն ապահովող կառույց է։ Այն ունի մոտ 20.000 անդամ ամբողջ տարածաշրջանից և առանցքային դերակատարում ունի հեռահաղորդակցության ենթակառուցվածքների զարգացման և ինտերնետի կառավարման բնագավառներում։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր