00:00:00

ԿԸՀ-ն մանդատ շնորհեց Մարտուն Գրիգորյանին

21:13, 09 հոկտեմբեր 2018

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն հոկտոմբերի 9-ին գումարած նիստում, հիմք ընդունելով Ազգային Ժողովի նախագահի` «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամվոր Ֆելիքս Ցուլակյանի`  պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով, կազմել է արձանագրություն՝ պատգամավորի մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցության թիվ 11 տարածքային ընտրական  ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Մարտուն Կամոյի Գրիգորյանին տալու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից: Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը ՀՀ վարչապետի որոշմամբ և նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր