00:00:00

Վալերիյ Օսիպյանը ոստիկանության 5 ծառայողի սպայական ուսադիրներ է հանձնել

18:14, 09 հոկտեմբեր 2018

Հոկտեմբերի 9-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների հինգ ծառայող ստացան սպայական ուսադիրներ։ Լեյտենանտի ուսադիրներին նրանք արժանացել են բացառապես իրենց բարեխիղճ ու սրտացավ ծառայությամբ։ Վալերիյ Օսիպյանը սպաներին արժանացրեց ուսադիրներն անձամբ ոստիկանության պետից ստանալու պատվին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Սպաներին ուղղված շնորհավորական խոսքում Վալերիյ Օսիպյանը հույս հայտնեց, որ լեյտենանտի ուսադիրները կպարտավորեցնի ավելի լավ ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին։ «Բարեխիղճ ծառայությունն է յուրաքանչյուրի բնութագիրն ու առաջխաղացման գրավականը։ Բոլոր նրանք, ովքեր հավատարիմ են ոստիկանի կոչմանն ու առաքելությանը մշտապես խրախուսվելու են»,- հավաստիացրեց ոստիկանության պետը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր