00:00:00

Ծառուկյանը փոխեց իրավիճակը․ հանգուցալուծումը մոտ է

17:59, 09 հոկտեմբեր 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախօրեին կառավարությունում հանդիպման ընթացքում հուշագիր են ստորագրել, ըստ որի խորհրդարանի երկրորդ կուսակցություն ԲՀԿ-ն պարտավորվում է վարչապետի հրաժարականի դեպքում չառաջադրել այլ թեկնածու և չսատարել նաև որևէ այլ առաջադրում: Միաժամանակ, կողմերը պարտավորվում են խորհրդարանի ընտրությանը գործել, այսպես ասած, կոռեկտության շրջանակում: ԲՀԿ-ի՝ հոկտեմբերի 2-ի ԱԺ կանոնակարգ օրենքի քվեարկությունից հետո որոշ շրջանակների կողմից հիշյալ կուսակցության հասցեին հնչեցին քննադատություններ եւ մեղադրանքներ, որ ԲՀԿ-ն շեղվել է հասարակությանը աջակցելու գծից եւ դարձել է «հակահեղափոխական»։ Մինչդեռ երեկվա Ծառուկյանի հայտարարությունը եւ Փաշինյանի հետ հուշագրի ստորագրումը հերթական անգամ վկայությունն էր այն հանգամանքի, որ Գագիկ Ծառուկյանի եւ նրա ղեկավարած քաղաքական թիմի համար գերակա է հանրային շահն ու ժողովրդի ցանկությունը։ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ժողովրդի ցանկությունն է դեկտեմբերին անցկանցնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Սա փաստվեց նաեւ Գագիկ Ծառուկյանի կողմից։ Ի դեպ  հիշեցնենք, որ դեռեւս հեղափոխությունից օրեր անց էր Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն հայտնել, որ եթե կա անհրաժեշտություն ապա արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են անցկացվել հունիսին։Այսինքն հեղափոխությունից առաջ, հեղափոխության ընթացքում եւ հետհեղափոխական ժամանակահատվածում ԲՀԿ-ն դիտարկվել է որպես հեղափոխությանը աջակից քաղաքական ուժ։ Նկատի ունենալով երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը, հասարակական պահանջն ու Հայաստանի՝ ապագային ուղղված ծրագրերը Ծառուկյանը հերթական անգամ գնաց ընդառաջ, հստակ ընդգծելով քաղաքացու ցանկությունը վեր է քաղաքական շահից։ Կարող ենք արձանագրել, որ բոլոր հնարավորությունները կան, որպեսզի «սևի ու սպիտակի» հռետորաբանությունը մնա անցյալում և ստեղծված են հիմնական նախադրյալները, որպեսզի արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցնեն լարվածությունից զերծ, կառուցողական ու փոխգործակցության մթնոլորտում ու տրամաբանության մեջ։ Հայաստանյան քաղաքական դաշտի հիմական դերակատարները այդ առումով ստեղծեցին անհրաժեշտ պայմանները։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր